Ամերիկացին վիետնամական խաղատնից դատական կագով ստացել է 55,5 մլն դոլարի իր շահումը: Վիետնամական Հո Շի Մին քաղաքի դատարանն ընդունելի է համարել ամերիկացու փաստարկները եւ տեղի խաղատանը պարտավորեցրել է նրան վճարել շահումը:
60-ամյա ամերիկացի զբոսաշրջիկը ջեքփոթը շահել է 2009թ.-ին, խաղային ավտոմատներից մեկի վրա: Սարքը ցույց է տվել նրա շահումը` 55,5 մլն դոլար: Գիտակցելով, որ խաղատունը կարող է վիճարկել շահումը, նա լուսանկարել է սարքը, ինչպես նաեւ ներկա գտնվողներից ստորագրություններ վերցրել:
Դատական քաշքշուկը ձգվել է երեք տարի: Ի վերջո որոշումը կայացվել է հօգուտ զբոսաշրջիկի:




























