Ռումինիայի «Չերնավոդե» ԱԷԿ-ում հունվարի 9-ին երկու ռեակտորներից մեկը դադարեցրել է աշխատանքը։ Այդ մասին ասված է ԱԷԿ-ի օպերատոր Nuclearelectrica ընկերության հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրութան` ռեակտորը աշխատանքը դադարեցրել է էլեկտական գեներատորի սառեցման համակարգի խախտման պատճառով: Միջադեպը ոչ մի լուրջ հետեւանքների չի հանգեցրել: Ռեակտորի անջատման հետեւանքով ԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան կրճատվել է երկու անգամ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Չերնավոդեն» Ռումինիայի միակ ատոմային էլեկտրակայանն է, որը շահարգործման էր հանձնվել 1996թ.: Այն հագեցած է կանադական արտադրության 700 մվտ հզորությամբ երկու ռեակտորով, որոնք 20% էլեկտրաէներգիա են արտադրում:





























