Նյու Յորքում շինարարական վերամբարձ կռունկը վայր է ընկել, որի հետեւանքով տուժել է 7 շինարար, նրանցից 3-ը լուրջ վնասվածքներ է ստացել: Բոլորը գտնվում են հիվանդանոցում:
Ինչպես հաղորդում է New York Daily News-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, 380 ֆութ (116 մետր) բարձրություն ունեցող վերամբարձ կռունկն ընկել է շինհրապարակում: Միջադեպի հանգամանքները պարզվում են, հաղորդում է Lenta.ru-ն:
Վայր ընկած վերամբարձ կռունկը պատկանում է New York Crane ընկերությանը, որի սեփականատեր Ջեյմս Լոման2008 թվականին անցել է հանցավոր անփութության գործով, որը հանգեցրել է մարդկանց մահվան: Այն ժամանակ վերամբարձ կռունկի վայր ընկնելու հետեւանքով վերին Իսթ-Սայդում զոհվել էր երկու մարդ: Լոման արդարացվել էր:




























