Շվեդիայի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել երկու բրիտանացիների նկատմամբ, ովքեր կասկածվում են ավելի քան 1 տոննա չինական սխտորի մաքսանենգության մեջ: Բրիտանացիները մեղադրվում են սխտորը ԵՄ ներկրելու համար 13,1 մլն դոլար չվճարելու մեջ:
Ինչպես հաղորդում է Local շվեդական լրատվական պորտալը, բրիտանացիները 2009-2001 թվականներին մի քանի խոշոր խմբաքանակ սխտոր են ներկրել Նորվեգիա, որը ԵՄ անդամ երկիր չէ եւ որտեղ Չինաստանից սխտորի ներկրումը չի հարկվում: Այնուհետեւ կասկածյալներն ապօրինաբար ապրանքը տեղափոխել են Շվեդիայի տարածք՝ խուսափելով վճարել եվրոպական տուրքերը, որը կազմում է 9,6 տոկոս:
Սա չինական սխտորի մաքսանենգության առաջին դեպքը չէ: Չինական սխտորը կազմում է սխտորի համաշխարհային արտադրության 80 տոկոսը եւ անհամեմատ էժան է այլ երկրներում արտադրվող սխտորից:




























