Այսօր՝ փետրվարի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանում գնաճը զսպելուն:
Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Գների մակարդակը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, եւ մենք պետք է միջոցառումներ ձեռնարկենք՝ զսպելու գնաճը»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի դիտարկմանը, թե «Հայռուսգազարդը» գազի գնի 40 տոկոս բարձրացման հայտ է ներկայացրել, իսկ գազի գնի աճը կարող է հանգեցնել հանրապետությունում ապրանքների եւ ծառայությունների գների բավական լուրջ աճի:
Վարչապետն, ի դեպ, իր երկարաշունչ պատասխանում այդես էլ չի անդրադարձել գազի գնի ավելացման հարցին:



























