Ֆրանսիայի մայրաքաղաքում հունվարի 9-ի երեկոյան զինված  անձինք հրազենով սպանել են 3 քուրդ կանանց, որոնցից մեկը եղել է PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հիմնադրներից Սաքինե Ջանսըզը։

Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝  3 քուրդ կանանցից երկար ժամանակ տեղեկություն չունենալու պատճառով նրանց ընկերները մեկնել են Փարիզի Քրդական ինստիտուտի շենքում գտնվող «Քուրդիստանի ինֆորմացիոն բյուրո» եւ 3 կանանց սպանված հայտնաբերել։

PKK-ի հիմնադիրներից Սաքինե Ջանսըզը, ով ներկայում հանդիսանում է Գերմանիայում PKK-ի ներկայացուցիչը եւ  «Քուրդիստանի ազգային կոնգրես»-ի Փարիզի ներկայացուցիչ Ֆիդան Դողանը սպանվել են գլխին ստացած հրազենային վնասվածքներից, իսկ Լեյլա Սոըլեմեզը՝ որովայնին ստացած վնասվածքից։