Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի կաթոլիկ հայերի առաջնորդ է նշանակել Մխիթարյան Ուխտի Միաբան Հոգեշնորհ Տ. Վահան Ծայրագույն Վարդապետ Օհանյանին:

Հայ Կաթողիկե Առաջնորդարանի Դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ նոր առաջնորդի նստավայրը լինելու է Գյումրին եւ Երեւանի Քանաքեռի Հայ Կաթողիկե կենտրոնը: