Վերջին տարիներին գիտնականները միաձայն հայտարարում են կանաչ թեյի օգտակարության մասին, սակայն Շվեդիայում Քարոլինայի ինստիտուտի աշխատակիցները պարզել են, որ սեւ թեյը նույնպես օգտակար հատկություններ ունի: Մասնավորապես, օրական 4 բաժակ սեւ թեյ խմելը կարող է ավելի քան 20 տոկոսով նվազեցնել կաթվածի ի հայտ գալու ռիսկը, գրում է РБК-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը:
Մասնագետներն իրենց ուշադրությունը սեւեռել են սեւ թեյի բաղադրության վրա եւ ուսումնասիրել դրա ազդեցությունը տրոմբների առաջացման վրա: Պարզվել է, որ օրական 4 բաժակ թեյը 21 տոկոսով նվազեցնում է թրոմբների առաջացման հավանականությունը:
Նման եզրակացության հանգելու համար գիտնականներն ուսումասիրել են 74 961 կամավորների կյանքը՝ 1997 թվականից ի վեր:





























