Հունվարի 11-ն, առանց չափազանցության, կարելի է համարել տարվա «ամենահարգալից» ամսաթիվը. այսօր նշվում է «շնորհակալության» միջազգային օրը (International Thank You Day), հաղորդում է Calend.ru-ն:
«Շնորհակալություն» բառը աշխարհի բոլոր լեզուներով չափազանց կարեւոր նշանակություն է ունեցել է ունի ցանկացած ժողովրդի մշակույթում: Հոգեբանները վստահ են, որ երախտագիտությունն արտահայտելու խոսքը «բանավոր շոյանք» է, որն ունակ է հանգստացնել եւ տաքացնել իր ջերմությամբ:
Շնորհակալություն խոսքը կախարդական հատկություն ունի, դրա օգնությամբ մարդիկ իրար ուրախություն են պարգեւում, դրական զգացմունքներ փոխանցում: Առանց դրա մեր կյանքը կդառնար մռայլ եւ տխուր: Իզուր չէ, որ շատ տուրիստական ուղեցույցներում հաճախ զբոսաշրջիկների համար նշվում է, թե ինչպես է հնչում «շնորհակալություն» բառը տվյալ երկրում:
«Շնորհակալություն» բառը բարձրացնում է ծառայությունների որակը եւ օգնում ապահովել հանդարտ ու հաճելի հանգիստ:
Գլխավորը, որպեսզի երախտագիտության խոսքերը հնչեն մաքուր սրտից: Պատահական չէ, որ դեռ հնում կար իմաստուն հավատալիք, որ չի կարելի երախտագիտության խոսք ասել զայրացած վիճակում:





























