Ադրբեջանի իշխանությունները, ըստ երեւույթին, մտադիր են փախստականներին վերաբնակեցնել աչքից հեռու վայրում: Trend-ը հայտնում է, որ փախստականները եւ Բաքվի պետական համալսարանի հանրակացարաններում հարկադիր վերաբնակեցվածները, փետրվար-մարտից սկսած, կվերաբնակեցվեն նոր փոքր քաղաքում, որը գտնվում էմ Մուշվիգաբադ ավանում:  Այդ մասին «Փախստականների եւ հարկադիր վերաբնակեցվածների բնակության պայմանների բարելավման  պետական ծրագրի» վերաբերյալ խորհրդակցության ընթացքում հայտնել է փոխվարչապետ, Ադրբեջանի Փախստականների եւ հարկադիր վերաբնակեցվածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը:

Վերաբնակեցման գործընթացը կսկսվի ջեռուցմամբ: «Հարկադիր վերաբնակեցվածների երեխաները, որոնք տեղակայվել են ԲՊՀ-ի հանրակացարաններում, ուսուցումը կշարունակեն ավանի դպրոցներում»,- ասել է Հասանովը: