Երեւանի կենդանաբանական այգին առաջիկայում կունենա նոր կենդանատեսակներ, ինչպիսիք են շիմպանզեները, տապիռները, ընձուղտները, մանդրիլները:

Երեւանի կենդանաբանական այգուց NEWS.am-ին հայտնել են, որ դա հնարավոր է դարձել 2012-ին Երուսաղեմի Բիբլիական կենդանաբանական այգու եւ Երեւանի կենդանաբանական այգու միջեւ համագործակցության արդյունքում:

Նշենք, որ 2013-ին,Երեւանի կենդանաբանական այգու համար նախատեսվում է ձեռք բերել ջայլամ, բորենի, բենգալյան վագր, զեբրեր, մերձարեւադարձային թիթեռներ, մողեսներ: Այդ ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: