ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները հույս ունեն, որ Հայաստանում փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները լավագույնը կլինեն երկրի պատմության մեջ: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, Երեւանում տեղի ունեցած ասուլիսում, նշել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավար Հեյդի Տալյավինին:

Հարցին, թե եվրոպացի դիտորդները հույս ունե՞ն , որ այս ընտրությունները ավելի լավ կանցնեն, քան 2012-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները, Տալյավինին ընդգծել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, սկզբունքորեն, ճիշտ չի համարում ընտրությունները համեմատելը: Այդուհանդերձ, նա հույս է հայտնել, որ Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունները լավագույնը կլինեն:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններից հետո միջազգային դիտորդների առաջարկությունների կատարմանը, Հեյդի Տալյավինին նշել է, որ տեղյակ է աշխատանքային խմբի ստեղծման մասին եւ պատրաստակամություն է հայտնել համագործակցել նախագահական ընտրություններից հետո: