ԿՀՎ-ի նախկին աշխատակից Ալեն Թոմսոնը Google Earth-ի քարտեզներում Չինաստանի Կաշգար քաղաքի շրջակայքում հարյուր մետր երկարությամբ մի քանի վիթխարի շինություններ է հայտնաբերել, նշում է Live Science-ը:

Այդ նորությունն ԱՄՆ-ում իրարանցում է առաջ բերել: Ավելի վաղ  Space.com կայքը գրել էր, որ Չինաստանը պատրաստվում է  արեգակնային համակարգի խոր ուսումնասիրմանը, որի նպատակով կառուցվում են մի քանի շինություններ եւ ալեհավաքներ: Կա նաեւ այլ վարկած:  Կաշգարը հայտարարված է հատուկ տնտեսական գոտի, եւ Թոմսոնին հետաքրքրած օբյեկտը կարող է ընդամենը շինհրապարակ լինել կամ էլ  գործարան:

NEWSru.com-ը գրում է, որ երկու վարկածներն էլ դեռ հաստատված չեն: