Եվրահանձնաժողովը մտադիր է համաձայնագիր կնքել Google-ի հետ՝ տվյալների ձեւի փոփոխության մասին, որը տրամադրում է ընկերության որոնողական համակարգը: Սպասվում է, որ կամավոր գործարքը կողմերի միջեւ կկնքվի մոտակա ամիսներին: Հակառակ դեպքում Եվրահանձնաժողովը կարող է Google-ին մեղադրել ԵՄ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեջ:

Ինչպես գրում է The Financial Times-ը, եվրոպական կարգավորող մարմինների առարկությունն այն է, որ որոնողական հարցումների արդյունքներում գերակշռում են Google-ի սեփական ծառայությունները՝ իր մրցակիցների առաջարկների համեմատ, լինի ռեստորանների որոնում, երղանակի տեսության դիտում, թե տարբեր խանութների գների համեմատում:

Կոռուպցիայի գծով եվրահանձնակատար Խոակին Ալմունիան պարբերականին տված հարցազրույցում պատմել է, որ Google-ի նկատմամբ հետաքննությունը դեռւես շարունակվում է, սակայն անձամբ ինքը չի կասկածում, որ կայքի որոնողական համակարգը օգտագործողներին ուղարկում է առաջին հերթին սեփական էջերը, ինչը հակասում է հակամենաշնորհային օրենսդրությանը, հաղորդում է BFM.RU-ն: