Չինական Յունան նահանգում սողանքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 42-ի, հաղորդում է «Սինխուա»-ն։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը մոտ 8։20-ին։ Երկրի հարավում՝ Գաոպո գյուղում, փրկարարների գնահատականով, լեռնային տեղանքում փլվել է մի քանի հարյուր խմ հեղուկ կեղտ։
Մոտ հազար փրկարար, հինգ հողափորի օգնությամբ փլատակների տակից դուրս են հանել տուժածներին։ Որոնողական աշխատանքները դժվարացրել է տեղանքի համար անսովոր ցուրտ եղանակը՝ այնտեղ ջերմությունը մոտ 2 աստիճան է եւ տեղ-տեղ ձյուն է նստել։




























