Փետրվարի 4-ի գիշերը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Դաղստանում։ Մախաչկալա-Աստրախան ավտոճանապարհին «Կամազ» մակնիշի բեռնատարը, որում երկու մարդ է եղել, բախվել է Մախաչկալա-Մոսկվա ուղեւորատար ավտոբուսի հետ։
Վթարի արդյունքում զոհվել է վեց, վիրավորվել տասնհինգ մարդ։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», երեք մարդ, այդ թվում՝ երկու վարորդները, տեղում մահացել են, եւս երեքը՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին։ Բախման պահին ավտոբուսում 19 մարդ է եղել։
Ճանապարհատրանսպորտային պատահարի մանրամասները ճշտվում են։




























