Փետրվարի 4-ին Յակուտսկի օդանավակայանում վթարի է ենթարկվել «ԱՆ-24» օդանավը։

Թռիչքի պահին շասսին ջարդվել է, ինչից հետո այրվել է շարժիչը։

Ինչպես հայտնել է «Ինտերֆաքսը», դեպքի պահին ինքնաթիռում 39 մարդ է եղել, այդ թվում՝ անձնակազմի 4 անդամներ։ Նրանցից ոչ ոք չի տուժել։

Վթարի պատճառով այսօր առավոտյան Յակուտսկի օդնավակայանը փակվել է։ Օդանավակայանի աշխատանքը կվերականգնվի, երբ վթարված ինքնաթիռը հեռացնեն թռիչքուղուց, հայտնում է «Գոլոս Ռոսսիին»։