Ամերիկացի որսորդության սիրահարները գնում են Ֆլորիդա՝ պիթոնների որսի մրցույթին մասնակցելու համար։ Մաչետեով, բեյսբոլի փայտերով եւ զենքերով եկած որսորդներին սպասավում են գումարային պարգեւներ. Ամենաերկար օձին որսացողին սպասվում է հազար դոլար դրամական պարգեւ, իսկ ամենախոշոր որսի համար՝ մեկուկես հազար։ Մրցույթը կշարունակվի մեկ ամիս։  

Էվերգլեյդս ազգային այգու վարչակազմը փորձում է կանխել Բիրմայից ԱՄՆ ներմուծված վագրային պիթոնների աճը, պարզաբանում է BBC ռուսական ծառայությունը։ 9 մետրի հասնող երկարությամբ վիթխարի սողուններն ամերիկյան աշխարհամասում պահվել են որպես տնային կենդանիներ։

Օձերն արագ բազմացել են եւ սկսել են սպառնալ էնդեմիկներին, որոնց մեծ մասը չի դիմացել եկվորների մրցակցությանը։ Կենդանաբանների կարծիքով՝ դա նպաստել է Էվերգլեյդս այգու կաթնասունների աճի կտրուկ նվազմանը։