Արդեն հաջորդ շաբաթ ԿԺԴՀ-ն հնարավոր է միջուկային նոր փորձարկում իրականացնի: Հարավկորեական թերթը տեղեկացնում է, որ այդ մասին չինական կողմին հայտնել է Պեկինում հյուսիսկորեական դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը:
Հարավային Կորեայի հետախուզությունը ուժեղացրել է Փհունգերիի միջուկային հրաձգարանի նկատմամբ դիտարկումները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ներկայումս հրաձգարանում նախապատրաստության նշաններ չեն երեւում, սակայն նախորդ տարիների փորձի համաձայն, Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները հաջորդում են հրթիռայինին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին Փհենյանը թողարկել էր «Ինհա-3» հրթիռակիրը, որը Երկրի ուղեծիր էր դուրս բերել «Կվանմենսոն-3» արբանյակը:




























