ԱՄՆ-ում պապն ու տատը գողացել են իրենց թոռանը եւ թաքցրել նրան ծնողներից 19 տարի: 1994 թվականին Ինդիանայի նահանգում պապն ու տատը, դժգոհ լինելով նրանից, թե ինչպես են ծնոթղները դասիարակում իրենց թոռանը՝ 5-ամյա Ռիչարդ Լենդերս-կրտսերին, տարել են նրան անհայտ ուղղությամբ:

2008 թվականին երեխայի առեւանգման մեջ կասկածվողներին ազատ են արձակել, իսկ գործն ուղարկել՝ արխիվ: Սակայն վերջերս Մինեսոթայում «բռնվել է» Ռիչարդ Լենդերս կրտսերի սոցիալական քարտի համարը:

Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, տվյալների բազայում ստուգումը ցույց է տվել, որ այդ համարի տիրոջ անունը չի համընկել նրա վարորդական իրավունքի մեջ առկա անվան հետ: Ոստիկանները նրա լուսանկարը համեմատել են Ինդիդիանայում կորած երեխայի լուսանկարի հետ եւ պարզվել է, որ դա նույն մարդն է: Մոտ ժամանակներս կորած որդին պետք է հանդիպի ծնողների հետ: