Փետրվարի 4-ից 5-ը Երեւանում կանցկացվի «Հարավային Կովկասի երիտասարդական ֆորում. ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության ըմբռնում, ո՞րն է մեր դերը» անունով միջազգային խորհրդաժողովը։
«Հայկական Ատլանտյան ասոցիացիայի» հրավերով միջացառմանը կմասնակցեն հայտնի եւ ազդեցիկ փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից եւ Թուրքիայից։
Կոնֆերանսին ելույթով հանդես կգան Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնդսդեյլը, ՆորվեգականԱտլանտյան կոմիտեի ծրագրերի համակարգող Նեվինգ Ռուդսկյաերը, «Հայկական Ատլանտյան ասոցիացիայի» գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը։
Որպես զեկուցողներ հանդես կգան ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչներ, մի շարք հայ եւ արտասահմանցի փորձագետներ։
Խորհրդաժողովը տեղի կունենա ՆորվեգականԱտլանտյան կոմիտեի աջակցությամբ։




























