Ֆրանսիական բանակը, որը Մալի է ժամանել այդ երկրի կառավարությանը՝ իսլամիստների ապստամբությունը ճնշելու հարցում օժանդակելու համար, առաջին կորուստն է ունեցել: Ռազմական թռիչքներից մեկի ժամանակ ֆրանսիացի օդաչու է զոհվել: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե-Դրիանը:
Օդաչուն զոհվել է հունվարի 11-ի երեկոյան, Կոնա բնակավայրի մոտ, որը վերջին օրերին ռազմական թատերաբեմի էր վերածվել: ՊՆ-ի տվյալներով՝ ուղղաթիռային գնդի լեյտենանտը գտնվել է «Գազել» ուղղաթիռում եւ զոհվել է հրազենային կրակի հետեւանքով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:
Մալիի զինված ուժերը օտարերկրյա զորախմբի աջակցությամբ, հունվարի 11-ին, իսլամիստներիից հետ են գրավել երկրի կենտրոնական հատվածում գտնվող Կոնա բանակավայրը: Այն երկրի հյուսիս-արեւելքը, որը վերահսկվում է իսլամիստների կողմից, կապում է հարավի հետ, որը գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության ներքո:




























