Չինաստանում սողանքի զոհերի թիվը, վերջնական տվյալների համաձայն, հասել է 46-ի: Վերջին երեք զոհերին երկրի մակերեւույթ դուրս են բերել այսօր՝ հունվարի 12-ի առավոտյան: Զոհերի կեսը երեխաներ են:

Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, փրկարարական աշխատանքներին մասնակցել է շուրջ 700 մարդ, սառնամանիքի պայմաններում գյուղում 3 էքսկավատորների օգնությամբ հողը փորել են ավելի քան մեկ օր:

Աղետը երկրի երեսից ջնջել է Չժենսյուն նահանգի Գաոլո գյուղը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ին: Տասնյակ տոննա հողի տակ է մնացել 16 տուն: Սողանքի երկարությունը կազմել է 300 մետր, լայնությունը՝ 80 մետր, իսկ խորությունը՝ մինչեւ 30 մետր: