Չեխիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Միլոշ Զեմանը պետության ղեկավարի ընտրությունների առաջին փուլում առաջատարն է։

Այդպիսին են Չեխիայի վիճակագրական վարչության պաշտոնական տվյալները:

ՉՎՎ-ն  հաշվում եւ  հրապարակում է Չեխիայի նախագահական առաջին ուղիղ ընտրությունների հունվարի 11-ին եւ 12-ին կայացած  քվեարկության արդյունքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ  վարչության տվյալների՝ 14,904 հազար ընտրատեղամասերից167-ի տվյալների մշակումից հետո (1,12%) առաջատարն է Միլոշ Զեմանը՝ ձայների 25,11%-ով: Նրան հաջորդում է կրկին նախկին վարչապետ Յան Ֆիշերը՝  ձայների առայժմ 18,64%-ով: