Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆրանսուա Բոզիզեն ապստամբների հետ համաձայնության շրջանակներում հունվարի 12-ին պաշտոնանկ է արել վարչապետ Ֆոստեն-Արշանժ Տաուդերին, որի տեղը ենթադրաբար կզբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը:

Ընդդիմության շարքում AFP-ի աղբյուրների տվյալներով, նոր վարչապետի անունը կհայտարարվի մինչեւ այսօր օրվա վերջ:

Հունվարի 11-ին ԿԱՀ իշխանությունների եւ «Սելեկա» դաշինքի գրոհայինների միջեւ կնքված համաձայնագրում ասվում է, թե երկրում 12 ամսվա ընթացքում պետք է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Ֆրանսուա Բոզիզեն մնում է իր պաշտոնին, իսկ նոր վարչապետ է դառնում ընդդիմության ներկայացուցիչը: Փաստաթուղթը նաեւ ենթադրում է երկրից օտարերկրյա բոլոր զորակազմերի դուրսբերում, բացի Միջազգային կենտրոաֆրիկյան ուժերի զորակազմից: