ԱՄՆ-ն սահմանափակ տեխնիկական աջակցություն է ցուցաբերել ֆրանսիական հատուկ նշանաության ջոկատին, որը Սոմալիում հունվարի 11-ին փորձել է  փրկել հայրենակից հետախույզին: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից Կոնգրեսին ուղարկված արտասահմանում ամերիկյան զինված ուժերի գործողությունների վերաբերյալ տեղեկանքում: 

Նամակում ասվում է, որ «ԱՄՆ-ի ուժերը սահմանափակ տեխնիկական աջակցություն են ցուցաբերել» ֆրանսիական կողմին, սակայն ոչ զինծառայողները, ոչ էլ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատակիցները «ամիջական մասնակցություն չունեն համալիրի գրոհին, որտեղ գերության մեջ պահվում էր Ֆրանսիայի քաղաքացին»:

Բարաք Օբաման խոստովանում է, որ « փրկարար գործողությանն աջակցելու  համար ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները կարճ ժամանակով կմտնեին Սոմալիի օդային տարածք, եթե դրա կարիքը լիներ», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հատուկ նշանակության ջոկատը փորձել է փրկել  հետախույզ Դենի Ալեքսին: Նա գերեվարվել էր 2009թ. ամռանը Մոգադիշոյում` «Աշ Շաբաբ» ծայրահեղական խմբավորման կողմից: Բուլո Մարեր քաղաքում  կատարված գործողությնն ահաջող է անցել: Ըստ Ֆրանսիայի կառավարության վկայության` գերին զոհվել է, կորուստներ են կրել նաեւ զինծառայողները: Մարտի ընթացքում ոչնչացվել են  երկու տասնյակ իսլամիստ գրոհայիններ: