Պրիմորյե երկրամասում քրեական գործ է հարուցվել տեղի բնակչի նկատմամբ, որը կասկածվում է կրկնակի սպանության մեջ:
Հունվարի 13-ին Սպասկ Դալնի քաղաքի բնակարանում հայտնաբերվել են բնակարանի 57-ամյա տիրուհու եւ նրա 31-ամյա դստեր մարմինները` դանակի բազմաթիվ վնասվածքներով:
Հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է երիտասարդ կնոջ 39-ամյա ամուսինը: Նա խոստովանել է, որ հունվարի 13-ի երեկոյան մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց հետո վերցրել է դանակը եւ եկել զոքանչի բնակարան, որտեղ խանդի հողի վրա սպանել է իր կնոջը, իսկ հետո` նրա մորը: 31-ամյա տուժած կինը ներքին գործերի աշխատակից է եղել, հայտնում է «Ռոսբալտը»:




























