Իրաքի ֆինանսների նախարար Ռաֆի ալ Իսավիի ճանապարհին հունվարի 13-ին ռումբ է պայթեցվել: Այն պայթել է Անբար նահանգի ցեղային առաջնորդների հետ հանդիպման մեկնող նախարարի շարասյան վերջին մեքենայի կողքին: Նահանգում նախորդ տարվա դեկտեմբերից հակակառավարական ցույցեր են ընթանում:  Ահաբեկչությունից  ոչ ոք չի տուժել:

AP-ը նշում է, որ սուննի ալ Իսավիի դեմ մահափորձը կարող է  բողոքի նոր ալիք բարձրացնել, քանի որ հակակառավարական ցույցերն սկսվել էին ֆինանսների նախարարի թիկնապահների ձերբակալությունից հետո, որոնք կասկածվում էին ահաբեկչական գործունեության մեջ: Թեպետ բոլոր ձերբակալվածներն ազատ էին արձակվել, սուննիական Անբար նահանգում սկսվել են բողոքի զանգվածային ցույցեր, որոնց մասնակիցները իշխանություններին մեղադրում էին սուննիներին ճնշելու մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: