Ավստրալիայի խոշորագույն Սայդինգ սփրինգ աստղադիտարանի հեռադիտակը հաջողվել է փրկել կրակից, սակայն աստղադիտարանը վնասվել է: Այդ մասին հայտնել է նահանգի
Հունվարի 13-ին կրակը հասել է Սիդնեյից 460 կմ հյուսիս-արեմուտք գտնվող աստղադիտարանին: Բոլոր աշխատակիցները բարեհաջող տարհանվել են հարեւանությամբ գտվող Կունաբարաբրան քաղաք: Կրակը փորձել են մարել 60 հրշեջներ, սակայն նրանց գորոծողություններին խոչընդոտել է ուժգին չոր քամին, որի արագությունը հասել է մինչեւ 60կմ/ժ-ի:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Սայդինգ սփրինգում տեղակայված է ընդհանուր առմամբ 10 հեռադիտակ, այդ թվում` Ավստրալիայի ամենահզոր հեռադիտակը: Աստղադիտարանում աշխատում է գիտնականների միջազգային կազմ` աստղագետներ Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄն-ից, Հարավային Կորեայից եւ Լեհաստանից:




























