Նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի նստավայր, որտեղ առանձնազրույց է ունեցել թեմի առաջնորդ Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի հետ։

Հանդիպման ընթացքում թեմի առաջնորդը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորել է նորանշանակ դեսպանին։ Անդրադարձ է կատարվել թեմի կողմից կատարված աշխատանքներին եւ հետագա նախաձեռնություններին։ Քննարկվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծումները հնարավոր են դեսպանության եւ թեմի համատեղ ջանքերով։

Օլեգ Եսայանն իր հերթին շնորհակալություն է հայտնել թեմի առաջնորդին եւ նկատել , որ դեսպանի պաշտոնում իր առաջին այցելությունը կատարում է թեմի առաջնորդարան։