Ուկրաինան որպես ԵԱՀԿ գործող նախագահող երկիր, կնպաստի Եվրոպայի համախմբմանը: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հունվարի 14-ին հանդես գալով Չերնովիցի ազգային համալսարանում:

«Եվրատլանտյան տարածքում վստահության եւ համագորակցության մթնոլորտ ստեղծելու համար կարեւոր է օգտագործել մեր ձեռքի տակ ունեցած ողջ զինանոցը, ներառյալ, իհարկե, ԵԱՀԿ ասպարեզը, որտեղ այս տարի նախագոհում է Ուկրաինան: Հույս ունենք, որ մեր ուկրաինացի ընկերները կներդնեն բոլոր ջանքերը, որպեսզի ԵԱՀԿ-ն կարողանա նպաստել կազմակերպությունում ընդգրկված բոլոր երկրների համախմբմանը՝ ընդհանուր խնդիրների եւ շահերի հիմքի վրա: Կարեւոր են նաեւ Եվրոպայի խորհրդի հնարավորությունները, որն ունի գրծիքների անհրաժեշտ հավաքածուն՝ կազմակերպության հումանիտար տարածքի միասնության միջազգային իրավական ապահովման համար»,-ասել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Չերնովիցում հունվարի 13-14-ին տեղի է ունենում ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի միջազգային համագործակցության ենթահանձնաժողովի 7-րդ նիստը: