Փետրվարի 28-ից մարտի 2-ը Վաշինգտոնում Policy Forum Armenia (PFA) միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ կայանալու է «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ» 2-րդ տարեկան համաժողովը:

Համաժողովի օրակարգում համակողմանի քննարկումներ են լինելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հեռանկարների, հայության առջև ծառացած ներկա մարտահրավերների, ռազմավարական նոր մոտեցումների հետ կապված արդիական խնդիրների շուրջ:

Հիշեցնենք, որ PFA-ը մասնակիցների աննախադեպ ներկայացուցչականություն էր ապահովել համաշխարհային տնտեսական ճգնաժամին նվիրված իր 1-ին համաժողովում, որը տեղի է ունեցել 2009թ. մայիսի 25-ին, Երեւանում: Համաժողովին մասնակցել են համաշխարհային ճանաչում ունեցող արտասահմանցի տնտեսագետներ, բարձրաստիճան հեղինակավոր մասնակիցներ՝ Ռուսաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից, ինչպես նաև տնտեսագիտական ոլորտի առաջատար գործիչներ Հայաստանից, այդ թվում՝ ՀՀ հինգ նախկին վարչապետներ: