Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը փետրվարի 4-ին այցով մեկնել է Թուրքիա: Ադրբեջանի ՊՆ ղեկավարի այցի նպատակն է մասնակցել Հյուսիսատլանտյան խորհրդի ISAF գործողությանը մասնակցող եւՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Միջոցառումը տեղի է ունենալու Ստամբուլում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույնպես մասնակցելու է այդ հանդիպմանը, նա փետրվարի 4-5-ը լինելու է Ստամբուլում:

Հանդիպմանը մասնակցելու են նաեւ Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչները, պաշտպանության եւ անվտանգության հարցերով ԵՄ գերագույն կոմիսարը: