Ինքնասպանություն գործած ամերիկացի ծրագրավորող եւ համակարգչային ակտիվիստ Աարոն Շվարցի ընտանիքն ու ընկերներն ամեն ինչում մեղադրում են ամերիկյան իշխանություններին։

«Աարոնի մահը իրենց լիազորությունները գերազանցած քննիչների ճնշման հետեւանքն է։ Մասաչուսեթսի նահանգի դատախազության եւ Մասաչուսեթսի ինստիտուտի գործողություններն ինքնասպանության պատճառներից մեկն են եղել»,- հայտարարել են ծրագրավորողի հարազատները, որը մեջբերել է NBC-ն: 

Իրենց ընկերոջ եւ կուռքի մահվան մեջ հնարավոր մասնակցության վրեժը լուծելու համար  Anonymous- հաքերները  կիրակի երեկոյան գրոհել են Մասաչուսեթսի ինստիտուտի համացանցային կայքը, հաղորդում է  CNET: «Աարոն Շվարցի հիշատակին։ 1986 թվականի նոյեմբերի 8- 2013 թվական հունվարի 11։ Հանգչի՛ր խաղաղությամբ»,- ասված է եղել կայքում հայտնված գրության մեջ։ 

Հիշեցնենք, որ 26-ամյա Աարոն Շվարցը կախվել է հունվարի 11-ին՝ Նյու Յորքում։ Ծրագրավորողը 14 տարեկանում դարձել է RSS դասակարգման համահեղինակը, սոցիալական ակտիվ դիրքորոշում ուներ, մասնավորապես՝ նա հանդես էր գալիս ցանցում գրաքննության վերացման օգտին, դարձել է Demand Progress Միության ղեկավարը։ 

2011 թվականի սկզբին երիտասարդը ձերբակալվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի համացանցային գրադարանի կայքը կոտրելու մեղադրանքով, որի հետեւանքով միլիոնավոր գիտական փաստաթղթեր ազատ մուտք ունեին։ Հաքերն իր ոչ պաշտոնական արարքը բացատրել է արդարության ցանկությունով. Օգտվողներից գրադարան մուտք ունենալու համար վճար է գանձվում, սակայն գիտական հեղինակներին հավելավճար չի տրվում, այլ ամբողջն անցնում է հրատարակություններին։ 

Մինչդատական հետաքննության փուլում Շվարցը ազատվել էր գրավի դիմաց։  Սեպտեմբերին Շվարցին մեղադրող հոդվածներն աճել են մինչեւ 13՝ նրան սպառնում էր մի քանի տասնամյակների դատապարտում եւ խոշոր տուգանք։ հունվարի 25-ին նշանակվել էր առաջին դատական լսումները։

Հետաքրքիր է, որ Մասաչուսեթսի համալսարանը՝ հաքերի ձերբակալությունից հետո հայտարարել է, որ մտադիր չէ դատարանում նրա դեմ բողոք ներկայացնելու, հաղորդում է NEWSru.com-ը։

«Աարոնի ընտանիքի բոլոր անդամներին, նրա բոլոր ընկերներին եւ մերձավորներին հայտնում եմ իմ խորին ցավակցությունը,- ասվե է Մասաչուսեթսի համալսարանի ղեկավարի հղման մեջ։ Նրա խոսքով՝ համալսարանի բժշկական բաժանմունքը պատրաստ է մասնագետներ տրամադրել՝ Շվարցի մահը հետաքննելու հաքմար։ Ինձ համար ցավալի է մտածել, որ ինստիտուտը կարող է ինչ-որ ձեւով նրան մղած լինել նման որոշման»։