Ռուսական մի ընտանիք փորձել է փախստականի կարգավիճակ ստանալ Գերմանիայում՝ ներկայանալով որպես հայկական ծագումով Ադրբեջանի քաղաքացիներ:

Երեք հոգուց բաղկացած ընտանիքը Գերմանիայի տարածքում է հայտնվել 2001թ. եւ, ներկայանալով որպես հայկական ծագումով Ադրբեջանի քաղաքացիներ, փաստաթղթեր է ներկայացրել ապաստան ստանալու համար: Սակայն 2002թ. մարտին նրանք մերժում են ստացել: 2007թ. նրանք բողոքարկել են այդ մերժումը Սահմանադրական դատարան, բայց ՍԴ-ի փորձագետները պարզել են, որ հայցվորները ազգության մասին կեղծ տեղեկություններ են ներկայացրել դատարան, եւ հնարամիտ ընտանիքին տուգանել են 1500 եվրոյի չափով: 2009թ. մայիսին ռուսաստանցիները ներկայացել են միգրացիոն ծառայություններին, ցույց տվել ժամկետանց անձնագրերը եւ ցանկություն հայտնել վերադառնալ հայրենիք: