Փետրվարի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եռօրյա այցով մեկնում է Բեռլին: Այսօր նախատեսված է նրա հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպման ժամանակ կքննարկվեն էներգետիկ նախագծեր, Եվրամիության կողմից առաջարկված «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը եւ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

Փետրվարի 5-ին Ալիեւը Մյունխենում կմասնակցի անվտանգությանը վերաբերող խորհրդաժողովին, ապա կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգի հետ:

Հիշեցնենք, որ այսօր սկսվում է Ջ. Սթայնբերգի այցելությունը Հայաստան, որտեղ նա կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ամերիկացի դիվանագետը կայցելի նաեւ Թբիլիսի՝ բանակցելու համար Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ ընդդիմության ղեկավարների հետ:

Իսկ արդեն Մյունխենում նա կհանդիպի նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: