Հայաստանի կառավարությունն իր փետրվարի 4-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Այժմ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածը դատական ակտը չկատարելու համար պատասխանատվություն է սահմանում միայն պաշտոնատար անձանց համար: Առաջարկվող փոփոխությունները նման դեպքում պատասխանատվություն են սահմանում բոլոր քաղաքացիների համար: Այսպիսով ընդունելի է համարվում եվրոպական երկրների փորձը, երկրներ, որոնք չեն տարանջատում քաղաքացիներին եւ պաշտոնատար անձանց` հաշվի առնելով արարքի հասարակական վտանգավորության աստիճանը: