Ուկրաինայի Բելոյե Ռովենսկո գյուղում 22-ամյա երիտասարդը սրճարանում հրացանից կրակ է բացել, որի հետեւանքով վիրավորվել է 8 մարդ։
Ոստիկանությանը հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել գյուղի սրճարանում, երեկոյան ժամը 9:30-ի սահմաններում։ Հրաձիգը սրճարան չի մտել, կրակել է պատուհաններից։ Սրճարանի 8 տուժած հաճախորդների տարիքը 17-25 է։
Ոստիկանության աշխատակիցները թարմ հետքերով կալանավորել են կասկածյալին։ Չգրանցված հարթափող հրացանը, որից կրակել է կասկածյալը՝ առգրավել եւ հանձնել են ոստիկանության քրեական բաժնի աշխատակիցներին, հաղորդում է «ԼԻԳԱ Նովոստին»։
«Ուկրաինայի Կոմսոմոլսկայա պրավդա»-ի տվյալներով՝ կրակողը եղել է հարեւան գյուղում բնակվող մասնավոր անտառտնտեսության որսորդ Ալեքսեյ Զիման։ Նա Հին Նոր տարու ամբողջ օրը կեր էր բաժանել գազաններին՝ զուգահեռաբար ալկոհոլ օգտագործելով: Դրա համար էլ նա Բելոյե էր ժամանել արդեն «գլուխը տաք» վիճակում:





























