«Ալ Կաիդայի» հետ առնչություններ ունեցող իսլամիստները, ի պատասխան երկրի հյուսիսում ֆրանսիական կողմի չորսօրյա օդային հարձակումների, նախօրեին սկսել հակահարձակում են սկսել։ Իսլամիստները խոստացել են Մալիին ներքաշել աֆղանական տիպի պատերազմի մեջ, հաղորդում է BFM.RU-ն։
Այս շաբաթ ԵՄ երկրների ԱԳ նախարարները հանդիպում կունենան, որտեղ կփորձեն արագացնել առաքելություն ուղարկելու գործընթացը, որը կզբաղվի Մալիի բանակի նախապատրաստմամբ: Դիվանագետի խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա հունվարի 17-ին։
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», հունվարի 15-ին Ֆրանսիայի զինված ուժերի 40 զրահամեքենա Կոտ-դ-Իվուարից մտել են Բամակո: Հաղորդվել է նաեւ, որ քոչվոր ցեղերը պատրաստակամություն են հայտնել օգնել իշխանություններին՝ իսլամիստների դեմ պայքարում։ «Ազավադի ազատագրման ազգային շարժման» ներկայացուցիչ Մուսա Ագ Ասարիդայի կարծիքով՝ տուարեգներն ավելի լավ կլուծեն հյուսիսից իսլամիստների դուրսմղման խնդիրը, քան Նիգերիայի, Սենեգալի կամ աֆրիկական այլ երկրների զինվորները:
Ու թեեւ տուարեգները պատրաստ են ֆրանսիական եւ արեւմտաաֆրիկյան զինվորականների հետ կռվել ընդդեմ իսլամիստների, բայց նրանք չեն ցանկանում, որ Մալիի զինվորները վերադառնան այն տարածքներ, որոնք իրենք համարում են «Ազավադի ազատագրման ազգային շարժմանը» պատկանող տարածքներ, նշում է «Ինտերֆաքսը»:




























