ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին նախատեսում են այցելել տարածաշրջան՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների փարիզյան հանդիպումից հետո: Այս մասին APA-ին հայտնել է ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը:

«Հունվարի վերջին նախարարների հանդիպումից հետո, մենք, ամենայն հավանականությամբ, կշարունակենք մեր պարբերական այցելությունները տարածաշրջան, որպեսզի փարիզյան հանդիպումից հետո երկխոսություն ծավալենք հակամարտության կարգավորման շուրջ»,-ասել է Ֆորը:

Ինչ վերաբերում է առաջիկա հանդիպման ձեւաչափին, ֆրանսիացի համանախագահը հայտարարել է, որ, հնարավոր է,  դա լինի ԱԳ նախարարների հանդիպում՝ համանախագահների մասնակցությամբ, սակայն այդ հարցը պետք է որոշեն իրենք՝ նախարարները:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների հետ նախատեսված է անցկացնել Փարիզում, այս ամսվա վերջին: