ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքի միավորված դպրոցական խորհրդի անդամ Գրեգ Գրիգորյանը ներկայացրել է փաստաթղթերը, որպեսզի պահպանի իր տեղն այդ մարմնում: Հիշյալ մարմնի բոլոր անդամներն ապրիլին կձգտեն պահպանել իրենց պաշտոնը:

Ինչպես հաղորդում է «Glendale News-Press»-ը, Գրիգորյանը, ով վերջին 11 տարում դպրոցական խորհրդի անդամ է եղել, 2012-ի նոյեմբերին առաջադրվել էր նահանգի օրենսդիր մարմնում, բայց պարտվել է: Թեեւ նրան առաջարկել են առաջադրվել քաղաքային խորհրդում, սակայն Գրիգորյանը հայտարարել է, որ որոշել է շարունակել իր աշխատանքը դպրոցական խորհրդում:

Գրիգորյանը, ում երկու երեխաները սովորում են Գլենդելի դպրոցներում, նշել է, որ ինքը իր ջանքերը կկենտրոնացնի դասարանների թվաքանակը պահպանելու ուղղությամբ՝ կապված այս գարնանը ավելի քան 100 ուսուցիչների աշխատանքից հրանավոր ազատման հետ:

Դպրոցական խորհրդի մյուս անդամներ Քրիսթինա Ուոլթերսը եւ Ջոյլին Վագները նույնպես ներկայացրել են իրենց փաստաթղթերը վերընտրվելու համար: Միակ թեկնածուն, որը դրսից է, Դանիել Կաբրերան է: