Թուրքիայի հարավ-արեւելյան նահանգներում տեղացած առատ ձյան պատճառով ավտոմայրուղիներով բազմաթիվ մեքենաներ են մնացել ձյան տակ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Հաքքարի-Շրնաք ավտոճանապարհին առատ ձյան պատճառով մինչեւ 4 մետր ձյան շերտի տակ մնացած ավտոմեքենաները ձյան տակից հայտնաբերելու եւ հանելու համար փրկարարներին օգնության են հասել նաեւ զինվորականները։

Զինվորականները ձյան հաստ շերտի տակ մնացած մեքենաները հայտնաբերելու համար օգտագործել են մետաղորսիչ սարքեր։

Նշվում է, որ մեքենաների վարորդներն ու ուղեւորներն ավելի վաղ հեռացել էին, երբ ձյունը սկսել էր ուժեղ տեղալ։