Երեկ՝ Թուրքմենստանի առողջապահության ոլորտի աշխատողների օրը երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը անձամբ է վիրահատել մի հիվանդի՝ հեռացնելով նրա օրգանիզմում առկա լիպոման` բարորակ ուռուցքը: Նախագահին ասիստենտի կարգավիճակով օգնել է գերմանացի հայտնի մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յոհանես Սենկը:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, վիրահատությունը անցել է առանց բարդությունների եւ, բոլորի խոստովանությամբ, ավարտվել բարեհաջող: Արժե հիշեցնել, որ նախքան նախագահի աթոռը զբաղեցնելը՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը եղել է հանգուցյալ Թուրքմենբաշիի` Սափարմուրադ Նիյազովի, անձնական բժիշկը: