Պրահայում Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես է բացվել։ Միջոցառումը անց է կացվում Պրահային արվարձանում գտնվող «Ակադեմիկ» հյուրանոցի ճեմասրահում։
Կազմակերպիչը Չեխիայում բնակվող հայ լուսանկարիչ Գարիկ Ավանեսյանն է։ Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ կայացավ նաեւ Վերոնիկա Սաուրաեւայի սկավառակի շնորհանդեսը, որի վրա ներկայացված էին Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում արված տասնյակներ լուսանկարներ։
«Լուսանկարներից մեկում երեւում է Խաչարձան գյուղի ադրբեջանական գերեզմանոցը, որը գտնվում է Տավուշի մարզում։ Սա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ հայերը չեն քանդում ադրբեջանական գերեզմանոցները։ Տեղին կլիներ հիշեցնել Հին Ջուղայում ադրբեջանցիների կողմից հայկական գերեզմանոցների եւ միջնադարյան խաչքարների միտումնավոր ոչնչացման մասին»,- NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Գարիկ Ավանեսյանը։ Ցուցահանդեսը կտեւի մինչեւ փետրվարի 25-ը։



























