ԱՄՆ-ի դպրոցներում նախորդ օրերին կրակոցների միանգամից երկու դեպք է գրանցվել։
Կենտուկի նահանգի Հեզարդ քաղաքի տեխնոլոգիական քոլեջի տարածքում անհայտ անձանց հրաձգության հետեւանքով զոհվել է երկու մարդ, տուժել մեկ դեռահաս:
Ըստ նախնական տեղեկության` կրակողները երկուսն են եղել, եւ նրանք կամավոր հանձնվել են ոստիկանությանը:
Դրանից մի քանի ժամ առաջ հրաձգություն էր տեղի ունեցել նաեւ ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Սենտ Լուիս քաղաքի քոլեջում: Քոլեջի ուսանողը վիրավորել էր աշխատակիցներից մեկին, իսկ այնուհետեւ կրակել իր կրծքին: Երկուսն էլ ծանր վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց: ԱՄՆ-ում, որտեղ քաղաքացիները զենք պահելու եւ կրելու իրավունք ունեն, նման դեպքերը հաճախակի են, նշում է «Էխո Մոսկվին»:
Հիշեցնենք, դեկտեմբերի 14-ին քսան երեխա եւ վեց մեծահասակ էին զոհվել Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քասղաքի տարրական դպրոցում` 20-ամյա հրաձիգ Ադամ Լանզայի կազմակերպած հրաձգության հետեւանքով:




























