Քենիայի իշխանությունները Մոմբասա նավահանգստային քաղաքում առգրավել են 600 փղոսկր։ Ըստ տեղի ոստիկանության՝ ապրանքի ընդհանուր քաշը հասնում է 2 տոննայի։

Փղոսկրերը ապրանքանշվել էին որպես դեկորատիվ քարեր՝ Տանզանիայից Ինդոնեզիա տեղափոխելու նպատակով, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

Վերջին ժամանակներս աֆրիկյան երկրներում փղերն ավելի հաճախակի են որսագողերի զոհ դառնում։ Հանցագործները փորձում են ապօրինի կերպով երկրից դուրս հանել փղոսկրերը, հիմնականում Չինաստան, որտեղ դրանք մեծ պահանջարկ ունեն։

Փղոսկրը շքեղ ապրանքների արտադրության համար թանկարժեք նյութ է։ Ներկա պահին փղոսկրի միջազգային վաճառքն արգելվում է: