Ալեքսանդրիայում փլված բնակելի շենքի փլատակների տակից 14 մարմին են գտել։ Ավելի վաղ հաղորդվել էր 5 զոհերի մասին։ Շինության տերն արդեն կալանավորվել է։

Եգիպտոսի հյուսիսային մայրաքաղաքի շինությունը կառուցվել է առանց համապատասխան թույլտվության, հայտնել են Ալեքսանդրիայի նահանգապետի վարչակազմում։  Եգիպտոսի քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության ղեկավար Աբդելազիզ Տաուֆիկը նշել է, որ հաջողվել է փրկել միայն ութ բնակչի, հայտնում է «Վեստի.ռու»-ն։

Հիշեցնենք, որ մոտ 5 տարի առաջ կառուցված ութհարկանի շինությունը փլվել է հունվարի 16-ի վաղ առավոտյան, երբ բնակիչների մեծ մասը դեռ քնած է եղել։