Նյու Դելիի դատարանն, այսօր՝ հունվարի 16-ին, մահապատժի որոշում է կայացրել 3-ամյա աղջնակին բռնաբարելու համար:

Քննության տվյալներով՝ 56-ամյա Բհարատ Սինգհը 2011 թվականի ապրիլին բռնաբարել է մոլորված 3-ամյա աղջնակին, ով ստացված վնասվածքներից մահացել է, հաղորդում է Times of India-ն:

Այս տարվա հունվարին Սինգհի գործն ուղարկվել է դատարան, որտեղ արդեն 10 օր անց մահապատժի որոշում է կայացվել:

Դատարանը որոշել է, որ «նման մարդիկ (ինչպիսին Սինգհն է) վտանգ են ներկայացնում հասարակության համար եւ արժանի չեն խղճահարության»: Մահապատժի ի կատար ածման ամսաթիվը դեռ հայտնի չէ, հաղորդում է «Ռոսբալտը»:

Այս դատավճիռը կայացվել դեկտեմբերի 16-ին 23-ամյա հնդիկ ուսանողուհի Ջոտի Սինգհի դաժան բռնաբարությունից հետո, ով նույնպես ստացված վնասվածքներից մահացել է:

Հնդկաստանի տարբեր քաղաքներում հուզումներ են սկսվել, որտեղ ցուցարարները պահանջել են մահապատժի ենթարկել մեղավորներին, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել կանանց իրավունքները պաշտպանելու համար: