Իսպանիայի Սեւիլիա քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցները որոշել են հետաքրքիր դարձնել իրենց կենդանիների առօրյան: «Ջինա» անունով էգ շիմպանզեի համար հեռակառավարման վահանակով հեռուստացույց են բերել: Որքան մեծ էր կենդանաբանների զարմանքը, երբ նոր խաղալիքին ծանոթանալուց հետո, Ջինան ընտրել է այն հեռուստաալիքը, որով պոռնոֆիլմեր էին ցուցադրում:
Շիմպանզեի անսովոր վարքն ի հայտ է եկել, երբ այգու աշխատակիցները եկել են նրա մոտ, որպեսզի ստուգեն, թե նա չի՞ կոտրել հեռակառավարման վահանակը:
Կապիկների մասնագետ Պաբլո Խերերոսը The Sun թերթին խոստովանել է, որ «երբեք չի մտածել, որ էգ շիմպանզեից կարելի է նման անակնկալ սպասել»:
Կենդանաբանական այգու աշխատակիցների ներկայացմամբ՝ Ջինան օրական միջինը 12 րոպե պոռնոֆիլմեր է դիտում: Դա նրա համար յուրօրինակ հոգեբանական խթան է, որն անհրաժեշտ է կենդանիներին, հաշվի առնելով նրանց ներքին բարդ ներաշխարհը:
Ինչպես գրում է NEWSru.com-ը, մասնագետները կարծում են, որ պոռնոֆիլմերի հանդեպ ձգտումը վկայում է բարձրագույն կաթնասունների մոտ իրական իրավիճակների պատկերացման ունակությունը:





























