ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է տեղեկատվությունը, ըստ որի ներքին գործերի նախարար Քեն Սալազարը հեռանում է պաշտոնից: Օբաման հույս է հայտնել, որ Սալազարը պաշտոնը լքելուց հետո կօգնի իրեն խորհուրդներով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Իր հայտարարությունում Օբաման ընդգծել է Սալազարի դերը հողային եւ ջրային ռեսուրսների, վայրի բնության պահպանման, ինչպես նաեւ էներգիայի ներքին աղբյուրների մշակման հացերում:
Նշեվ են նաեւ Սալազարի արժանիքները հնդկացիական ցեղերի հետ հարաբերությունների հարթելու գործում:




























